menu Home chevron_right
Latest News

Jane – iravunk.com

janeadmin | December 7, 2022

Ցանկացած քայլ պետք է անել համարձակ. երգչուհի Ջեյնը փակագծեր է բացում:

Այս օրերին Հայաստանում է երգչուհի ՋԵՅՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով առավել հայտնի է ոչ միայն ամերիկահայության շրջանում, այլ նաեւ յութուբյան տիրույթում: Նրա ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակված տեսահոլովակն այսօր արդեն մի քանի միլիոն դիտում ունի: Հայաստանյան այցի, ձեռքբերումների եւ անելիքների մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

– Ջեյն, բարի վերադարձ, հայրենիք: Դուք ապրում եւ ստեղծագործում եք ԱՄՆ-ում, այժմ երկա՞ր ժամանակով եք Հայաստանում եւ ի՞նչ ծրագրեր ունեք այստեղ:

– Այո, ապրում եմ Միացյալ նահանգներում, ոչ այնքան երկար ժամանակով եմ Հայաստանում, քանի որ ԱՄՆ-ում աշխատանքները շատ-շատ են: Հայաստանում բնականաբար տեսահոլովակի նկարահանման համար եմ եկել, որն արդեն նկարել ենք: Պրեմիերայի օրը եկեք չասեմ, թող լինի անակնկալ լսարանիս համար:

– Դուք միանգամից ու բավական համարձակ մուտք գործեցիք հայկական շոու-բիզնես: Իսկ երգում էիք վաղո՞ւց: Ի՞նչը Ձեզ բերեց բեմական աշխարհ:

– Ցանկացած քայլ պետք է անել համարձակ: Այո, երգել եմ շատ վաղուց, կարելի է ասել մանկուց, ուղղակի եկավ մի պահ, որ ինչ-ինչ պատճառներով դադարեցի զբաղվել: Արդեն 2022 թվականից որոշեցի, որ պետք է վերադառնամ կրկին երգարվեստին, քանի որ երգը դա կյանք է:

– Ի վերջո, ո՞րն է Ձեր Hande երգի հաջողության գաղտնիքը: Այն այսօր մի քանի միլիոն դիտում ունի՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում:

– Hande երգի գաղտնիքը, իմ կարծիքով հենց անունն է, որը շատ հետաքրքիր արձագանք ունեցավ բոլորի կողմից եւ ամենից շատը սիրվեց, միգուցե պատճառը թե՛ տեսահոլովակն էր, թե՛ հենց ռիթմիկ երաժշտությունը չեմ կարող ասել:

– Որքանով տեղյակ ենք, տարին ամփոփելու եք նոր զուգերգով: Կբացե՞ք փակագծերը:

– Այո, տարին փակում եմ նոր զուգերգով, որը լինելու է Դիաննա Հարությունյանի հետ, բայց եկեք չբացենք փակագծերը, մնացածը թող լինի անակնկալ:

– Իսկ ինչպե՞ս ստացվեց երգիչ Սքայի հետ համագործակցությունը: Ի՞նչ եք կարծում՝ նրա հետ զուգերգն իր դիտումներով կստվերի՞ Hande-յին:

– Համագործակցությունը Սքայի հետ եղել է իմ եւ իր փոխհամաձայնությամբ, որոշեցինք այնպիսի մի երգ ստեղծել, որը հայկական շոու-բիզնեսում չկա: Նոր ոճ ենք ստեղծել, որով էլ ցանկանում ենք բացել տարին:

– Ո՞ւմ հետ եք երազում ունենալ զուգերգ՝ լինի հայկական, թե արտասահմանյան երգիչ-երգչուհիներից:

– Երազել ասվածը մի տեսակ կոպիտ է հնչում իմ համար, քանի որ չեմ երազում ինչ-որ մեկի հետ ունենալ զուգերգ: Կարծում եմ՝ ինձ համար եւ մյուս կողմի զուգերգ կատարողի համար պետք է լինի ընդհանուր երկուսիս համաձայնությունը:

– Ե՞րբ եք պատրաստվում մենահամերգով հանդես գալ եւ որտե՞ղ, թե՞ դեռ այդ մասին չեք մտածում:

– Բավականին երգեր ունենք, նույնիսկ եթե ուզենամ, կարող եմ վաղն էլ անել, բայց դեռ վաղ է խոսել մենահամերգի մասին, քանի որ բավականին շատ աշխատանքներ ունենք անելու:

– Այսօր շատ քիչ երգիչ-երգչուհիներ են նման ակտիվությամբ նոր երգերի ու տեսահոլովակների պրեմիերաներով հանդես գալիս: Ձեր դեպքում՝ աշխատասիրությա՞ն, թե՞ հնարավորության արդյունք է:

– Կարելի է ասել թե՛ հնարավորության եւ թե՛ աշխատասիրության արդյունքն է, քանի որ ես սիրով եմ կատարում իմ աշխատանքը, ունեմ արդեն նկարած մի քանի տեսահոլովակ, որոնք ներկայացնելու եմ իմ հետեւորդների դատին: Կարծում եմ՝ եթե չունենաս աշխատասիրություն, ապա չես կարող հասնել հաջողության:

– Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան շոուբիզնեսյան կյանքը, եթե այդպիսին առհասարակ կա:

– Այսպես ասված «շոուբիզնեսյան կյանք»-ին չեմ կարող ինչ-որ գնահատական տալ, որովհետեւ  յուրաքանչյուր երգիչ, երգչուհի ազատ է իր որոշումներում, եւ ինքն է որոշում, թե ինչ կատարում ներկայացնի իր լսարանին:

– Թերեւս մեր ընթերցողները չեն ների մեզ, եթե չհարցնենք՝ Ջեյնի սիրտը զբաղվա՞ծ է: Ձեր երգի բառերով ասեմ՝ ի՞նչն է Ձեր սրտին պակասում:

– Ոչ, Ջեյնի սիրտը զբաղված չէ, բայց կարծում եմ՝ այս պահին ոչինչ իմ սրտին չի պակասում:

– Սիրո թեման գլխավորում է Ձեր երգերում: Սիրաշատ երգերը կհամալրվե՞ն այլ բովանդակությամբ երգերով:

– Կարող ենք ասել՝ այո, ես իմ լսարանին փորձում իմ երգերի միջոցով սեր տալ միմյանց նկատմամբ, միանշանակ կհամալրվեն:

– Իսկ ժանրային փոփոխություն հնարավոր համարո՞ւմ եք:

– Ինձ համար բոլոր ժանրերը ողջունելի են, ես ունեմ տարբեր ժանրեր, որոնք չեն կրկնվում, եւ փորձում եմ չհոգնեցնել լսարանիս: Դրա համար անընդհատ փոփոխություն եմ կատարում, որպեսզի ավելի հետաքրքիր լինի իմ երգերը եւ տեսահոլովակները:

– Իսկ ի՞նչն է այսօր Ձեզ մտահոգում, անհանգստացնում՝ լինի Հայրենիքում, թե Սփյուռքում:

– Միանշանակ Հայրենիքիս անվտանգությունը, քանի որ լինելով դրսում եւ հասկանալով, թե ինչ է կատարվում Հայրենիքում, չես կարող հանգիստ լինել:

Գալիք տարին կենդանակերպի նշաններից նապաստակի տարի է: Ի՞նչ ակնկալիք ունեք 2023 թվականից:

– Ի դեպ, գալիք տարին հենց իմ տարին է: Ցանկանում եմ ինչ նպատակ ունենք, իրագործենք, ինչքան էլ, որ դժվար լինի: 2022 թվականը, ցավոք, կորուստների տարի էր, ունեցանք զոհեր ու վիրավորներ երկրի ներսում եւ սահմանին: Հաջորդիվ՝ մեզ բոլորիս մաղթում եմ լավատեսություն. թող գալիք տարում ավելի շատ կարողանանք գնահատել լավն ու չհուսահատվել վատից, եւ թող մեր յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանա նախեւառաջ Աստծո հավանությանը:

Original source: iravunk.com

Written by janeadmin

Comments

This post currently has no comments.

Leave a Reply



  • Recent Comments

    No comments to show.
  • Search
  • Latest news
    Thumbnail
    Jane – iravunk.com
    janeadmin | December 7, 2022
    Thumbnail
    Jane – Arajin Cragir
    janeadmin | December 7, 2022



Jane (born Yevgenya Jane Petrosyan; 06/07/1987) is an Armenian-American singer, artist, and entrepreneur. She currently resides in Glendale, California.

 

Newsletter

  • cover play_circle_filled

    01. Siraharvum Em
    Jane

  • cover play_circle_filled

    01. Ush Lini Nush Lini
    Jane

  • cover play_circle_filled

    01. Zroits
    Jane

  • cover play_circle_filled

    01. Qugd E Sirts
    Jane

  • cover play_circle_filled

    01. Inchu
    Jane & Araz Dare

  • cover play_circle_filled

    01. Chem Sirum Varder
    Jane

  • cover play_circle_filled

    01. Eli u Eli
    Jane

  • cover play_circle_filled

    01. ES U NA
    Jane

  • cover play_circle_filled

    01. KARDA MITQS
    Jane

  • cover play_circle_filled

    01. Vegas
    Jane

play_arrow skip_previous skip_next volume_down
playlist_play